5 Մայիսի 2014, 381 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 784-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի N 488-Ն որոշման հավելվածի 27-րդ կետը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի օգոստոսի 16-ի «Աուտիզմ ազգային հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 784-Ա որոշման հավելվածում «Ն. Վարդանյան - «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ս. Պետրոսյան - «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության անդամ (համաձայնությամբ)» բառերով: