Վարչապետի որոշումներ

5 Մայիսի 2014, 380 - Ա

ԱՐԹՈՒՐ ԱՖՐԻԿՅԱՆԻ՝ ՄԱԴՐԻԴ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Համաշխարհային մաքսային կազմակերպության լիազորված տնտեսական օպերատորների համաշխարհային 2-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանի՝ 2014 թվականի ապրիլի 27-28-ը Մադրիդ (Իսպանիայի Թագավորություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մադրիդ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։