30 Ապրիլի 2014, 372 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 140-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 25-ի «Մաքսային Միությանը միանալու գործընթացի հետ կապված ԵվրԱզԵսի աշխատանքային խմբերի` Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորման մասին» N 140-Ա որոշման մեջ «10,000.0 հազ. դրամի սահմաններում» բառերը փոխարինել «15,000.0 հազ. դրամի սահմաններում» բառերով: