30 Ապրիլի 2014, 371 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի 52-րդ նստաշրջանին Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 2-րդ և 3-րդ պարբերական զեկույցների պաշտպանությանը մասնակցելու նպատակով 2014 թվականի մայիսի 6-8-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ջեմմա Բաղդասարյանի, Եղիշե Կիրակոսյանի, Ռոբերտ Ստեփանյանի, Ալեքսանդր Ավետիսյանի, Հայկ Գրիգորյանի և Անի Սարգսյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Աշոտ Հովակիմյանի և Կարինե Սուջյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Պատվիրակության ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել պատվիրակության` Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: