30 Ապրիլի 2014, 370 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 544 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաuտատված կարգի 118-րդ, 119-րդ կետերը և 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի 
«Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի անհատական կազմում «Վ. Գաբրիելյան  - ՀՀ կառավարության աշխա-տակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)»,  «Ա. Սարգսյան   - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ», «Հ. Հովակիմյան   - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության խորհրդատու (համաձայնու-թյամբ)»  և «Դ. Մելքոնյան  - ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (համաձայնությամբ)»  տողերը համապատասխանաբար փոխարինել «Դ. Հարությունյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար (հանձնաժողովի նախագահ)», «Ն. Խաչատրյան -  ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ», «Տ. Երանոսյան  - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)» և «Ա. Թունյան   - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական» տողերով:

