29 Ապրիլի 2014, 366 - Ա
ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՄԲԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ 13-ՐԴ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Քիմիական զենքի կոնվենցիայի Արևելյան Եվրոպայի խմբի երկրների ազգային մարմինների 13-րդ տարածաշրջանային հանդիպումը 2014 թվականի մայիսի 6-8-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ պաշտոնական ընթրիքի, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` 550000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: