29 Ապրիլի 2014, 363 - Ա
Ս. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ, Ա. ՍԱՖՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս. Մնացականյանին (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ` Ա. Սաֆյանին (համաձայնությամբ) և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի ղեկավար Ա. Հայրապետյանին (համաձայնությամբ) 2014 թվականի մայիսի 3-8-ը գործուղել Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն)` Իրանի Իսլամական Հանրապետության վիճակագրական կենտրոնի և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միջև 2013 թվականի դեկտեմբերի 6-ին Երևանում ստորագրված համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակում երկու կազմակերպությունների միջև երկկողմանի կապերն ընդլայնելու և վիճակագրական գիտելիքներն ու փորձը փոխանակելու համար:
2. Ս. Մնացականյանի, Ա. Սաֆյանի և Ա. Հայրապետյանի` Թեհրան գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ս. Մնացականյանի, Ա. Սաֆյանի և Ա. Հայրապետյանի` Թեհրան գործուղման հետ կապված գիշերավարձը և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: