Վարչապետի որոշումներ

22 Ապրիլի 2014, 335 - Ա

ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՂԵԿԱ ՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲՆԵՐԻ ՊԵՏԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զորքերի տեղեկատվական-վերլուծական ստորաբաժանումների ղեկավարների և ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զորքերի գլխավոր շտաբների պետերի աշխատանքային նիստը 2014 թվականի ապրիլի 16-20-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների, մշակութային ծրագրերի, նիստի անցկացման և ներկայացուցչական ծախսերը՝ 6744000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացրած հաշվետվությունների:

 

Արխիվ

2024

2023