Վարչապետի որոշումներ

25 Ապրիլի 2014, 353 - Ա

Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԵՎ ԱՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին 2014 թվականի հունիսի 8-10-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ «ԱՏՈՄԷՔՍՊՈ» 6-րդ միջազգային ֆորումին, ինչպես նաև 2014 թվականի հունիսի 10-13-ը Ամման (Հորդանանի Հաշիմյան Թագավորություն)՝ Փոքր մոդուլյար ռեակտորներ խորագրով աշխատանքային ժողովին մասնակցելու համար:
2. Ա. Գալստյանի՝ Մոսկվա և Ամման գործուղումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Գալստյանի` Մոսկվա և Ամման գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: