Վարչապետի որոշումներ

16 Ապրիլի 2014, 321 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Ոստիկանության օրվա կապակցությամբ և օպերատիվ-ծառայողական գործունեության ու հասարակական կարգի ապահովման գործում ունեցած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել հետևյալ անձանց`
Արամ Մայի Զախարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր

Մերուժան Առուշանի Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ

Հովհաննես Լևոնի Պողոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ