Վարչապետի որոշումներ

23 Ապրիլի 2014, 344 - Ա

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒ ԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով՝
1. Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից առաջարկվող 40 մլն ԱՄՆ-ի դոլար լրացուցիչ ֆինանսավորման շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքվելիք վարկային համաձայնագրի նախագիծը, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքվելիք ծրագրի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, ինչպես նաև ծրագրի նախագիծն ու մասհանումների վերաբերյալ նամակը և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:

Հավելված