22 Ապրիլի 2014, 329 - Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ «ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՈՒՄ ԵՎ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով՝
1. Համաշխարհային բանկի պատվիրակության հետ «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից առաջարկվող 50 մլն ԱՄՆ-ի դոլար փոխառության շուրջ Երևանում ավարտական բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի նպատակներն ու իրականացման մանրամասները, ֆինանսավորման պլանը, ֆինանսավորման դրույթներն ու պայմանները, ինչպես սահմանված է ֆինանսավորման և վարկային համաձայնագրերի նախագծերում, և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:
Հավելված