Վարչապետի որոշումներ

3 Ապրիլի 2014, 257 - Ա

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին 2014 թվականի ապրիլի 6-7-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ «Արմենիա» 2014 թվականի երաժշտական լեգենդներ» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար:
2. Հ. Պողոսյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։