3 Ապրիլի 2014, 255 - Ա
Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Ա. ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԴՈՒԲԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Տ. Գևորգյանին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հանրային կառավարման հարցերով խորհրդատու Ա. Ասատրյանին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Ռ. Վարդանյանին 2014 թվականի մայիսի 7-9-ը գործուղել Դուբլին (Իռլանդիայի Հանրապետություն)` «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում կայանալիք Եվրոպայի տարածաշրջանային հանդիպմանը մասնակցելու համար:
2. Տ. Գևորգյանի, Ա. Ասատրյանի և Ռ. Վարդանյանի՝ Դուբլին գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի: