3 Ապրիլի 2014, 252 - Ա
Ա. ԱՇՈՒՂՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների` Հայաստանի Հանրապետություն առաքումների բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման նպատակով անհրաժեշտ գործընթացների, մասնավորապես` համապատասխան արձանագրության նախագծի մշակման շուրջ բանակցություններին և քննարկումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդական Ա. Աշուղյանի՝ 2014 թվականի մարտի 26-28-ը Մոսկվա (Ռուսաս-տանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Ա. Աշուղյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: