Վարչապետի որոշումներ

3 Ապրիլի 2014, 251 - Ա

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՈՒ. ՌՈՒՍՆԱԿԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԵՐԵՎԱՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ու. Ռուսնակի գլխավորած պատվիրակության՝ 2014 թվականի ապրիլի 8-9-ը Երևան այցի կապակցությամբ արարողակարգային և այլ միջոցառումների, հյուրանոցի, սննդի, պաշտոնական և աշխատանքային ճաշերի հետ կապված ծախսերը և այլ ծախսեր` 509000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացրած հաշվետվության: