Վարչապետի որոշումներ

3 Ապրիլի 2014, 245 - Ա

Մ. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին 2014 թվականի մայիսի 12-14-ը գործուղել Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ռուսաստանյան կրթության զարգացման աջակցության ծրագրի (READ) կողմից անցկացվող 4-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Մ. Մկրտչյանի` Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մ. Մկրտչյանի` Սանկտ Պետերբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։