11 Ապրիլի 2014, 309 - Ա
Ե. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ե. Կիրակոսյանին 2014 թվականի ապրիլի 16-18-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Տնտեսական համագործակցության և զարգացման Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 13-րդ մոնիթորինգի նիստին, Էյ-Սի-Էն իրավակիրառ ցանցի 4-րդ, ինչպես նաև ղեկավարների խմբի 16-րդ հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ե. Կիրակոսյանի՝ Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը (բացառությամբ` ճանապարհածախսի) կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ե. Կիրակոսյանի՝ Փարիզ գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ե. Կիրակոսյանի՝ Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։