11 Ապրիլի 2014, 307 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1072-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1462-Ն որոշման N 1 հավելվածի 22-րդ կետի 1-ին ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողների թիվը հաստատելու մասին» N 1072-Ն որոշման 1-ին կետում «26 հաստիքային միավոր, որից մեկը` տնօրենի տեղակալի հաստիքային միավոր» բառերը փոխարինել «23 հաստիքային միավոր, որից երկուսը` տնօրենի տեղակալի հաստիքային միավոր» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա 1-ին կետի գործողությունը տարածվում է 2014 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: