11 Ապրիլի 2014, 305 - Ա
Ա. ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻՆ ՕՐՀՈՒՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդաթերքի անվտանգության պետական ծառայության պետ Ա. Բախչագուլյանին 2014 թվականի ապրիլի 23-26-ը գործուղել Օրհուս (Դանիայի Թագավորություն)՝ Համաշխարհային բանկի և Դանիայի պետական լիազոր մարմնի կողմից կազմակերպված` «Պետություն-տնտեսավարող համագործակցություն» թեմայով սեմինարին մասնակցելու նպատակով:
2. Ա. Բախչագուլյանի՝ Օրհուս գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Օրհուս գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: