11 Ապրիլի 2014, 301 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և Հայաստանի Հանրապետության կողմից մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգելու ու Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի համաձայն Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության ազգային չորրորդ զեկույցը նախապատրաստելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի։
2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից մշակված Հայաստանի Հանրապետության ազգային չորրորդ զեկույցը: