Վարչապետի որոշումներ

11 Ապրիլի 2014, 298 - Ա

Ա. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՍՈՖԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար Ա. Մկրտչյանին 2014 թվականի ապրիլի 14-16-ը գործուղել Սոֆիա (Բուլղարիայի Հանրապետություն)՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հռչակագրի վերջնական նախապատրաստման փորձագիտական հանդիպմանը և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամպետությունների տրանսպորտի նախարարների հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ա. Մկրտչյանի՝ Սոֆիա գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մկրտչյանի՝ Սոֆիա գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Մկրտչյանի՝ Սոֆիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։