9 Մարտի 2006, 166 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 72 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի փետրվարի 12-ի «Առևտրի, տնտեսության, տեխնոլոգիայի, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 72 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել առևտրի, տնտեսության, տեխնոլոգիայի, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը`
Ա. Բայբուրդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Վ. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Ա. Սահրադյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Գևորգյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
Տ. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Թ. Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Գ. Ղալաչյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ
Ս. Խաչատրյան- ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային հարաբերությունների և սփյուռքի հետ համագործակցության վարչության պետ
Մ. Մելիքյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ
Ա. Անտոնյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ
Վ. Մովսեսյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Ս. Ծատուրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության, ներպետական իրավունքի և միջազգային պայմանագրերի կատարման բաժնի գլխավոր մասնագետ
Մ. Սաֆարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ասիայի, Աֆրիկայի և Օվկիանիայի վարչության, Մայրցամաքային Ասիայի երկրների բաժնի երկրորդ քարտուղար (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)»: