Վարչապետի որոշումներ

9 Ապրիլի 2014, 275 - Ա

Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին 2014 թվականի ապրիլի 15-17-ը գործուղել Թբիլիսի (Վրաստան)՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի էներգահամակարգերի տարածաշրջանային ինտեգրացման գործառույթների կանոնակարգման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գալստյանի՝ Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Գալստյանի՝ Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023