Վարչապետի որոշումներ

9 Ապրիլի 2014, 274 - Ա

Ա. ԲԱԲԼՈՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ա. Բաբլոյանին՝ 2014 թվականի մայիսի 12-14-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ Կենտրոնական Ասիայում և Արևելյան Եվրոպայում ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի հարցերին նվիրված չորրորդ միջազգային համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Բաբլոյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Բաբլոյանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Արխիվ

2024

2023