Վարչապետի որոշումներ

9 Ապրիլի 2014, 271 - Ա

Կ. ԹԱՄԱԶՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Թամազյանին 2014 թվականի ապրիլի 27-30-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)՝ Վիեննայի Միացյալ ինստիտուտի վերապատրաստումների համակարգողների հանդիպմանը մասնակցելու համար:
2. Կ. Թամազյանի` Վիեննա գործուղման հետ կապված օրապահիկը և ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Կ. Թամազյանի՝ Վիեննա գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Թամազյանի` Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: