3 Ապրիլի 2014, 262 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 790-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 790-Ն որոշման 4-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ» և «ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ» բառերով.
2) երկրորդ և երրորդ պարբերություններից հանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության,» բառերը.
3) այդ կապակցությամբ հանել «Վ. Բոստանջյան - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը: