Վարչապետի որոշումներ

24 Մարտի 2014, 218 - Ա

ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրության 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետի՝
1. Հաստատել հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող գործադիր իշխանության և այլ մարմինների ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Նշանակել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Տիգրան Գևորգյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների երկրորդ բաժնի վարիչ Պարույր Հովհաննիսյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի առաջատար մասնագետ Գոհար Բարսեղյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:
3. Սույն որոշման հավելվածում նշված մարմինների ղեկավարներին, ինչպես նաև առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահին ներկայացնել իրենց կողմից առաջադրվող ներկայացուցիչների թեկնածությունները:

Հավելված