19 Մարտի 2014, 202 - Ա
Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ԵՎ Գ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՎԵՆԵՏԻԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գ. Մուրադյանին 2014 թվականի մարտի 19-22-ը գործուղել Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն)՝ Վենետիկյան հանձնաժողովի նիստին մասնակցելու համար:
2. Հ. Թովմասյանի և Գ. Մուրադյանի՝ Վենետիկ գործուղման հետ կապված օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության
2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Հ. Թովմասյանի և Գ. Մուրադյանի՝ Վենետիկ գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վենետիկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։