Վարչապետի որոշումներ

6 Մարտի 2014, 167 - Ա

2014 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` 2014 թվականին հայ մշակույթի, հասարակական-քաղաքական գործիչների հոբելյանների և նշանակալից իրադարձությունների նշումը նախապատրաստելու նպատակով`
1. Ստեղծել հոբելյանական հանձնաժողովներ և հաստատել դրանց անհատական կազմերը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. 2014 թվականին հոբելյանների նշման հետ կապված մշակութային միջոցառումների ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը մշակութային միջոցառումների իրականացման համար նախատեսված հատկացումների հաշվին` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
Հավելված

Արխիվ

2024

2023