6 Մարտի 2014, 165 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 37 պաշտոնի անձնագրի 5-րդ կետը «փոխարինում է» բառերից հետո լրացնել «վարչության պետի տեղակալը կամ» բառերով.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 38-40 պաշտոնների անձնագրերի 5-րդ կետերի առաջին պարբերությունները «փոխարինում է» բառերից հետո լրացնել «վարչության պետի տեղակալը կամ» բառերով, իսկ երկրորդ պարբերությունները՝ «վարչության պետի,» բառերից հետո` «վարչության պետի տեղակալի,» բառերով.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 104 պաշտոնի անձնագրի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Գործերի կառավարչի տեղակալի բացակայության դեպքում նրան փոխարինում է գործերի կառավարչության գլխավոր մասնագետներից մեկը։
Գործերի կառավարչի տեղակալը գործերի կառավարչի կամ գործերի կառավարչության գլխավոր մասնագետներից մեկի բացակայության դեպքում փոխարինում է նրան։».
4) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 105 պաշտոնի անձնագրի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Գործերի կառավարչության գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է գործերի կառավարչի տեղակալը կամ գործերի կառավարչության մյուս գլխավոր մասնագետը, կամ գործերի կառավարչության առաջատար մասնագետներից մեկը։
Գործերի կառավարչության գլխավոր մասնագետը գործերի կառավարչի տեղակալի կամ գործերի կառավարչության գլխավոր մասնագետի, կամ գործերի կառավարչության առաջատար մասնագետներից մեկի բացակայության դեպքում փոխարինում է նրան։».
5) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 106 և 166 պաշտոնների անձնագրերի 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Գործերի կառավարչության առաջատար մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է գործերի կառավարչության գլխավոր մասնագետներից մեկը կամ գործերի կառավարչության մյուս առաջատար մասնագետը։
Գործերի կառավարչության առաջատար մասնագետը գործերի կառավարչության գլխավոր մասնագետներից մեկի կամ գործերի կառավարչության մյուս առաջատար մասնագետի բացակայության դեպքում փոխարինում է նրան։».
6) «Առաջին բաժնի ռեժիմի գծով գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր 118» տողից, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 118 պաշտոնի անձնագրի վերնագրից և 1-ին կետից հանել «ռեժիմի գծով» բառերը.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 118 պաշտոնի անձնագրի «VII. Իրավունքները և պարտականությունները» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«VII. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Բաժնի գլխավոր մասնագետը՝
1) իրականացնում է պետական և ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերի գործավարությունը, զեկուցումը բաժնի վարիչին և հանձնումը կատարողներին.
2) իրականացնում է գաղտնի հանձնարարականներն այլ կազմակերպություններ առաքելու գործընթացը.
3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի գաղտնի որոշումների հաշվառման, բազմացման և հասցեատերերին առաքման գործընթացները.
4) մասնակցում է աշխատակազմի աշխատողների մոտ գաղտնի փաստաթղթերի առկայության ստուգման աշխատանքներին.
5) իրականացնում է գաղտնի փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի գաղտնի որոշումների կազմման ու հաշվառման աշխատանքները և ապահովում դրանց պահպանությունն առաջին բաժնի արխիվում.
6) բաժնի վարիչի հանձնարարությամբ` նախապատրաստում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ.
7) բաժնի վարիչի հանձնարարությամբ` մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակմանը.
8) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև բաժնի վարիչի հանձնարարությամբ` նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
9) բաժնի վարիչին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ բաժնի աշխատանքներին մասնագետների, փորձագետների, գիտական հաստատությունների ներկայացուցիչների ներգրավման և աշխատանքային խմբերի կազմավորման վերաբերյալ.
10) բաժնի վարիչին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցումներ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիճակի մասին.
11) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի գլխավոր մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։».
8) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 120 պաշտոնի անձնագրի «VII. Իրավունքները և պարտականությունները» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«VII. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Բաժնի առաջատար մասնագետը՝
1) աշխատակազմի աշխատողներին իրազեկում է գաղտնի գործավարության կարգի և գաղտնիության ռեժիմի ապահովման վերաբերյալ.
2) իրականացնում է չհրկիզվող և մետաղյա պահարանների, դրանց բանալիների, անձնական մետաղյա կնիքների ու դրոշմակնիքների հաշվառումը.
3) մասնակցում է փաստաթղթերի` պետական արխիվ հանձնման կամ համապատասխան կարգով ոչնչացման աշխատանքներին.
4) իրականացնում է աշխատակազմի աշխատողների` գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվության ձևակերպումը.
5) բաժնի վարիչի հանձնարարությամբ` նախապատրաստում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ.
6) բաժնի վարիչի հանձնարարությամբ` մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
7) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև բաժնի վարիչի հանձնարարությամբ` նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
8) բաժնի վարիչին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցագրեր իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիճակի մասին.
9) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի առաջատար մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։