Վարչապետի որոշումներ

4 Մարտի 2014, 162 - Ա

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԼԻՍԱԲՈՆ ԵՎ ԲԱՐՍԵԼՈՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին 2014 թվականի մարտի 6-7–ը գործուղել Լիսաբոն (Պորտուգալիայի Հանրապետություն)` «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրինության հետ հանդիպումներ ունենալու, իսկ 2014 թվականի մարտի 7-8-ը` Բարսելոնա (Իսպանիայի Թագավորություն)` հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության հինգ տարիների կատարած աշխատանքներն ու ծրագրերը ներկայացնելու համար։
2. Հ. Հակոբյանի` Լիսաբոն և Բարսելոնա գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լիսաբոն և Բարսելոնա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023