Վարչապետի որոշումներ

4 Մարտի 2014, 161 - Ա

Լ. ՀՈՒՆԱՆՅԱՆՒՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Լ. Հունանյանին 2014 թվականի մարտի 5-7-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` ավստրիական արտոնյալ, փափուկ վարկերի տրամադրման շուրջ բանակցություններ վարելու և գիտատեխնիկական և առևտրատնտեսական հարցերով հայ-ավստրիական խառը միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հանդիպմանը մասնակցելու համար:
2. Լ. Հունանյանի` Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լ. Հունանյանի` Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։


 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր