Վարչապետի որոշումներ

4 Մարտի 2014, 153 - Ա

Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, Շ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԿԱՐԱՅԱՆԻՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կ. Մինասյանին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանին 2014 թվականի մարտի 2-5-ը գործուղել Աստանա (Ղազախստանի Հան-րապետություն)՝ Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին միանալու հարցերով աշխատան-քային խմբի համատեղ նիստին մասնակցելու համար:
2. Կ. Մինասյանի և Ս. Կարայանի՝ Աստանա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։
3. Շ. Քոչարյանի՝ Աստանա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Մինասյանի՝ Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։