Վարչապետի որոշումներ

14 Փետրվարի 2014, 106 - Ա

Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԴՈՒԲԱՅ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Տ. Գևորգյանին 2014 թվականի մարտի 3-6-ը գործուղել Դուբայ (Միացյալ Արաբական Էմիրություններ)` ՄԱԿ-ի կառույցների կողմից նախաձեռնված «Կանաչ տնտեսությանն ուղղված գործողությունների համագործակցություն» խորագրով գագաթաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Տ. Գևորգյանի՝ Դուբայ գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։