24 Փետրվարի 2014, 131 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին միանալու հարցերով աշխատանքային խմբի երրորդ համատեղ նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի փետրվարի 25-27-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Կ. Մինասյանինը, Գ. Մելքոնյանինը, Տ. Հարությունյանինը, Ս. Կարայանինը, Վ. Միրումյանինը, Լ. Դավթյանինը, Պ. Ղալթախչյանինը և Ք. Պողոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շ. Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Պատվիրակության ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել պատվիրակության՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։