18 Փետրվարի 2014, 112 - Ա
Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին 2014 թվականի փետրվարի 19-22-ը գործուղել Սաքսոնիա-Անհալթ երկրամաս (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)՝ «ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԳԴՀ Սաքսոնիա-Անհալտ երկրամասի մշակույթի նախարարության միջև մշակույթի և կրթության բնագավառներում համագործակցության մասին» հուշագիրն ստորագրելու, ինչպես նաև մի շարք հանդիպումներ ունենալու համար:
2. Հ. Պողոսյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցներից:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: