Վարչապետի որոշումներ

18 Փետրվարի 2014, 111 - Ա

Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԲԱՐՍԵԼՈՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար Ա. Մկրտչյանին 2014 թվականի փետրվարի 24-26-ը գործուղել Բարսելոնա (Իսպանիայի Թագավորություն)՝ «Ջի Էս Էմ Էյ (GSMA) բջջային աշխարհ 2014» նախարարական ամենամյա համաշխարհային համաժողովին մասնակցելու համար:
2. Գ. Բեգլարյանի և Ա. Մկրտչյանի` Բարսելոնա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բարսելոնա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: