13 Փետրվարի 2014, 104 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 306-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 3-ի «Նախարարական կոմիտեներ ստեղծելու մասին» N 306-Ն որոշման N 2 հավելվածի «3. Տարածքային զարգացման և բնապահպանական կոմիտե`» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: