Վարչապետի որոշումներ

11 Փետրվարի 2014, 99 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 959-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի «Գնումների ոլորտում առկա խնդիրների նվազեցմանն ուղղված բարեփոխումների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 959-Ն որոշման հավելվածի ցանկի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 5. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված ցանկում ներառված հանրային կազմակերպությունների գնումների լրացուցիչ պահանջների (առանձնահատկությունների) սահմանում և այդ կազմակերպությունների կողմից իրականացվող գնումների մոնիթորինգի կարգի հաստատում և մոնիթորինգի իրականացում 1. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված ցանկում ներառված հանրային կազմակերպությունների գնումների լրացուցիչ պահանջների (առանձնահատկությունների) սահմանում, որը կնկարագրի գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներից տարբերվող հանրային կազմակերպությունների գնումների լրացուցիչ պահանջները (առանձնահատկությունները): Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
(համաձայնությամբ) 2014 թ.
մարտի 31
2. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված ցանկում ներառված հանրային կազմակերպությունների գնումների գործընթացի մոնիթորինգի կարգ, որը կնկարագրի մոնիթորինգի մեխանիզմներն ու գործիքները, իրականացման և հրապարակման պարբերականությունն ու ձևաչափը: 2014 թ.
հունիսի 30 »:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: