Վարչապետի որոշումներ

11 Փետրվարի 2014, 98 - Ա

Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ, Ա. ԿՈՒՐՂԻՆՅԱՆԻՆ ԵՎ Ջ. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ Ա. Մելքոնյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչության տեխնիկական կանոնակարգման բաժնի առաջատար մասնագետ Ա. Կուրղինյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագետ Ջ. Մկրտչյանին 2014 թվականի մարտի 2-5-ը գործուղել Աստանա (Ղազախստանի Հանրապետության` Հայաստանի Հանրապետության Մաքսային միությանն անդամակցելու նպատակով ճանաչողական այցին մասնակցելու համար։
2. Ա. Մելքոնյանի, Ա. Կուրղինյանի և Ջ. Մկրտչյանի` Աստանա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Մելքոնյանի` Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։