11 Փետրվարի 2014, 97 - Ա
Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԵՎ Ջ. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ Ա. Մելքոնյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագետ Ջ. Մկրտչյանին 2014 թվականի փետրվարի 16-19-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)՝ Հայաստանի Հանրապետության Մաքսային միությանն անդամակցելու նպատակով ճանաչողական այցին մասնակցելու համար։
2. Ա. Մելքոնյանի և Ջ. Մկրտչյանի` Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Մելքոնյանի` Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։