10 Փետրվարի 2014, 85 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1693-Ն որոշման N 2 հավելվածի 14-րդ կետը, ինչպես նաև Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում երիտասարդական քաղաքականության արդյունավետության բարձրացման, երիտասարդական մասնակցության խթանման նպատակով՝
1. Հաuտատել Հայաuտանի Հանրապետության մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի օրինակելի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Հայաuտանի Հանրապետության մարզպետներին՝ մինչև 2014 թվականի ապրիլի 1-ը ստեղծել Հայաuտանի Հանրապետության մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդ, հաստատել խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը:
Հավելված