10 Փետրվարի 2014, 78 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 379-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի ապրիլի 27-ի «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Ստանդարտացման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին», «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» N 379-Ա որոշման N 3 հավելվածի 5-րդ կետում «2013 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2014 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով: