Վարչապետի որոշումներ

6 Փետրվարի 2014, 73 - Ա

Լ. ՄԱՔՍՈՒԴՅԱՆԻՆ, Ժ. ԶԱՔԱՐՅԱՆԻՆ, Գ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ, Ա. ՕԲՈՍՅԱՆԻՆ ԵՎ Ն. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ Լ. Մաքսուդյանին և նույն վարչության տեխնիկական կանոնակարգման բաժնի գլխավոր մասնագետ Ժ. Զաքարյանին 2014 թվականի փետրվարի 10-13-ը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչության տեխնիկական կանոնակարգման բաժնի պետ Գ. Մարգարյանին և նույն վարչության որակի ենթակառուցվածքի բաժնի գլխավոր մասնագետ Ա. Օբոսյանին 2014 թվականի մարտի 17-20-ը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ Լ. Մաքսուդյանին և նույն վարչության որակի ենթակառուցվածքի բաժնի գլխավոր մասնագետ Ն. Վարդանյանին 2014 թվականի մարտի 25-28-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` որակավորման բարձրացմանն ուղղված ճանաչողական այցերին մասնակցելու համար:
2. Լ. Մաքսուդյանի, Ժ. Զաքարյանի, Գ. Մարգարյանի, Ա. Օբոսյանի և Ն. Վարդանյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել յուրաքանչյուր գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։