Վարչապետի որոշումներ

31 Հունվարի 2014, 43 - Ա

ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ՌԵԺԻՄԱՅԻՆ (ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի
ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Ստեղծել`
1) համընդհանուր լաբորատոր ցանցը համակարգող մասնագիտական խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ռեժիմային կենսաանվտանգության հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ մեկամսյա ժամկետում հաստատել համընդհանուր լաբորատոր ցանցը համակարգող մասնագիտական խորհրդի և ռեժիմային կենսաանվտանգության հանձնաժողովի աշխատակարգերը:
Հավելված