Վարչապետի որոշումներ

3 Փետրվարի 2014, 44 - Ա

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին 2014 թվականի փետրվարի 3-5-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված լայնածավալ ծրագրերը հստակեցնելու և համաձայնեցնելու համար։
2. Հ. Պողոսյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցներից:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։