Վարչապետի որոշումներ

17 Հունվարի 2014, 16 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
1. <<Ինտերռիմինի>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանի Սեբաստիա 3 ա հասցեում գտնվող հանրակացարանում, ինչպես նաև Երևանի այլ հանրակացարաններում բնակվող, Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և, որպես շահառու, բնակապահովման ծրագրերում ընդգրկված անձանց բնակապահովման հարցը քննարկելու և լուծման ուղիներ փնտրելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` քառամսյա ժամկետում՝
1) ճշգրտել Երևանի Սեբաստիա 3 ա հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող՝ սույն որոշման 1-ին կետում նշված անձանց ցուցակը, ուսումնասիրել զբաղեցրած տարածքները, բազմա-կողմանի քննարկել տարածքների դիմաց փոխհատուցման հարցը և ներկայացնել առաջարկություններ.
2) քննարկել այլ հանրակացարաններում բնակվող և բնակության հետ կապված խնդիրներ ունեցող (Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից արձանագրված), սույն որոշման 1-ին կետում նշված անձանց բնակապահովման հարցերը և ներկայացնել առաջարկություններ:


Հավելված