Վարչապետի որոշումներ

15 Հունվարի 2014, 12 - Ա

Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԼՈՆԴՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Տ. Գևորգյանին 2014 թվականի հունվարի 21-24-ը գործուղել Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)` ՄԱԿ-ի Կայուն զարգացման հանձնաժողովի կողմից կազմակերպված «Համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը կայուն զարգացման վրա և կլիմայական փոփոխությունների շուրջ առաջարկություններ՝ ճգնաժամին միասնական գլոբալ արձագանք տալու համար» խորագրով գագաթաժողովին մասնակցելու համար:
2. Տ. Գևորգյանի` Լոնդոն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։