Վարչապետի որոշումներ

28 Դեկտեմբերի 2013, 1252 - Ա

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԴԻԺՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանին 2014 թվականի հունվարի 9-10-ը գործուղել Դիժոն (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ ԵՄ-ի 7-րդ շրջանակային ծրագրի շրջանակներում իրականացվող և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի կողմից համակարգվող «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ինտեգրումը եվրոպական հետազոտական տարածք» ծրագրի կատարման ընթացքի վերլուծությանը և ընթացիկ հաշվետվության ներկայացմանը նվիրված հանդիպմանը, ինչպես նաև ծրագրի կառավարողների խորհրդի նիստին մասնակցելու համար:
2. Թույլատրել սույն որոշումից բխող վճարումներն իրականացնել մինչև 2013 թվականի դեկտեմբերի 28-ը։
3. Ս. Հարությունյանի` Դիժոն գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 22.2 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի միջոցով կատարվող 01 բաժնի 04 խմբի 01 դասի «03. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում» ծրագրի «Համակարգի գիտական գործուղումների իրականացում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ս. Հարությունյանի՝ Դիժոն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: